Վաղը Պուտինի նախագահությամբ կգումարվի մարդու իրավունքների խորհրդի նիստը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կանցկացնի մարդու իրավունքների խորհրդի նիստը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 4-ին Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով կանցկացնի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի տարեկան նիստը, որը նվիրվելու է մարդու իրավունքների միջազգային օրվան»,- ասվում է հաղորդագրությունում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան1948 թվականի դեկտեմբերի 10-ին է ընդունել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամները կխոսեն 2023 թվականի ընթացքում իրենց կատարած աշխատանքի մասին:
«Նախագահի և միջոցառման մասնակիցների միջև կարծիքների փոխանակում է սպասվում նաև հարցերի լայն շրջանակի շուրջ», – ասվում է Կրեմլի հաղորդագրությունում: