Էդմոն Մարուքյանը twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարին։
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ աշխատակիցներին ներկայացնելու ծառայության նոր մոդելը, որը միտված է բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:
Քանի որ հավաստի աղբյուրը արդեն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագա աղետը, ապա սուր խնդիր է առաջանում` նույնքան բաց ներկայացնելու իրավիճակը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները դատապարտում են պատերազմական իրավիճակներում բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերը:
ԱՄՆ-ի Ronald Reagan ատոմային ավիակիրը կվերատեղաբաշխվի Հարավային Կորեայից դեպի արեւելք ընկած ջրերում՝ ի նշան ԿԺԴՀ-ի սադրանքներին դիմակայելու դաշնակիցների պատրաստ լինելու:
Ադրբեջանական «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատներն աչքի են ընկել աննախադեպ դաժանություններով սեպտեմբերի 13-15 Հայաստանի նկատմամբ իրականացրած հարձակումների ժամանակ․ գերիների գնդակահարություններ, սպանված զինծառայողների մարմինների մասնատումներ, անմարդկային վերաբերմունք սպանված կին զինծառայողների մարմինների նկատմամբ և այլն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ազգային ժողովը ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Որոշումն ընդունվեց 65 կողմ ձայներով:
Ի հեճուկս ՀՀ իշխանության, արձանագրվել է, որ համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով, ինչից ամեն գնով խուսափում է ՀՀ իշխանությունը։
ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում սահմանին:
Աշխարհում բոլոր բնական էակների համար գոյության իմաստն էքսպանսիան է: Բույսերը գոյութուն ունեն, քանի դեռ էքսպանսիա են անում:
ետության նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է նախ իրավաբանորեն լայն լիազորություններով օժտել պետնախարարի պաշտոնը՝ հավասարեցնելով վարչապետի լիազորություններին, եւ երկրի ողջ կառավարումը հանձնել Մոսկվայից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման փաստը։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:
ՀՀ ամենաերկար անուն ունեցող նախարարության՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը եւ սպասում է իր առաջարկի վերաբերյալ նրա որոշմանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից. «փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով» լինել Ռուսաստանում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ին:
Փաշինյանի վերջին հայտարարությունն Արցախի քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս է ձևավորել: Հասկացել են, որ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվացել է Արցախից։
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
«Վրացական երազանք» խմբակցությունը խորհրդարանում կորցրել է մեծամասնությունն այն բանից հետո, երբ հինգ պատգամավորներ միացել են «Ժողովրդի ուժ» հասարակական շարժմանը:
Մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո Ռուսաստանից Ղազախստան մուտք է գործել ավելի քան 200 հազար ռուսաստանցի: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ղազախստանի ՆԳՆ-ի ղեկավար Մուրատ Ահմետժանովը:
Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:
«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը վստահ է՝ գործող իշխանություններին քննադատելու համար իրեն ուզում են հեռացնել «Գոյ» թատրոնից և թատրոնի տնօրեն դարձնել մասնագիտությամբ ռեժիսոր, ֆրանսաբնակ մի տիկնոջ:
Նկատենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն առաջարկելով հանդիպում նախաձեռնել ՀՀ նախկին նախագահների ու Վեհափառի մասնակցությամբ, նպատակ ուներ ուղիներ փնտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար եւ ոչ թե իշխանությունների հետ մտնել երկխոսության մեջ։
Առաջիկա օրերին ես շարունակելու եմ իմ շփումները մարդկանց հետ, որից հետո կկարողանամ պատասխանատու որոշում ընդունել։
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղարը։