ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին սահմանը չի հետաքրքրում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում սահմանին: «Ես իրավիճակին ոչ մի կերպ չեմ տիրապետում, ինձ չի հետաքրքրում, առանց մեկնաբանության, ցտեսություն»: Ահա այսպես արձագանքեց մեր անմեղ հարցին ԳՇ նախկին պետը, ով ազատվեց աշխատանքից քրեական գործի հարուցումից հետո:
Ամենավատն այն է, որ նման ԳՇ պետ ենք ունեցել, հետո էլ զարմանում ենք, որ պարտվեցինք պատերազմում»: