Տեր-Պետրոսյանի հնամաշ մտքերին արդեն իսկապես ձանձրալի է որևէ կերպ անդրադառնալ.Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող
Նախագահ Քոչարյանի հասցեին Տեր-Պետրոսյանի հնամաշ մտքերին արդեն իսկապես ձանձրալի է որևէ կերպ անդրադառնալ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քիչ առաջ տարածած հայտարարությանը, որտեղ նա ասել էր, թե ընդդիմության և իշխանության երկխոսության երկխոսության գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե 3 ժամ տևած ասուլիսի և Փաշինյանի հարցազրույցի հետևանքով։
Նկատենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն առաջարկելով հանդիպում նախաձեռնել ՀՀ նախկին նախագահների ու Վեհափառի մասնակցությամբ, նպատակ ուներ ուղիներ փնտրել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար եւ ոչ թե իշխանությունների հետ մտնել երկխոսության մեջ։