Իրանն ակտիվանում է. Սերգեյ Մելքոնյան
Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Գործընկերները հստակ ներկայացրել են, թե ինչ է տեղի ունեցել երեկ։ Իրանցիները հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում։ Չնայած հայեցակարգային նոր բան տեղի չի ունեցել, բայց հաստատ արժե ուշադրություն դարձնել հետևյալին.
1. Իրանն ինքնուրույն ակտիվություն ցուցաբերեց: Հաշդ աշ-Շաաբին չէր, որ հարվածում էր Իրաքում ամերիկյան և իսրայելական դիրքերին, ոչ էլ Ֆաթիմիյունը, Զեյնաբիյյունը կամ այլ վստահված անձինք, որոնք հարվածում էին Սիրիայում գտնվող ամերիկացիներին։ Հարվածներն իրականացրել է հենց Իրանը, ինչպես դա 2020 թվականին՝ ի պատասխան Քասեմ Սոլեյմանիի սպանությանը։
2. Հակամարտության սրման նոր փուլ: Հարվածների աշխարհագրությունն ու մասշտաբները խոսում են այն մասին, որ Իրանն, այնուամենայնիվ, անցել է էսկալացիայի նոր փուլի։ Եթե ԱՄՆ-ն պահպանի դեէսկալացիայի կուրսը, ապա «պատասխանը» խորհրդանշական կլինի, ինչպես 2020 թվականին Իրանի կողմից»։