
2018թ. մայիսից ՀՀ դե-ֆակտո իշխանության՝ արտաքին քաղաքականության ոլորտում ներկայացրած տարբեր նախաձեռնություններն ու ծրագրերը տապալվել են. Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «2018 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունը արտաքին քաղաքականության ոլորտում հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով ու ծրագրերով, որոնք, ըստ էության, ներկայացվել են որպես մեր երկրի պաշտոնական քաղաքականություն ու որպես «նոր, արմատական մոտեցումներ»։
Դրանք բոլորը, առանց բացառության, տապալվել են։ Ահա դրանց մոտավոր ժամանակագրությունը։
⛔️ 2018 թ. մայիս – Արցախյան հակամարտության հարցում «Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ»
⛔️ 2020 թ. փետրվար – Արցախի հարցի լուծման «Մյունխենյան 6 սկզբունքներ»
⛔️ 2020 թ. սեպտեմբեր – «Հայաստան 2050»
⛔️ 2021 թ. մայիս – «Զորքերի հայելային հետքաշում»
⛔️ 2021 թ. սեպտեմբեր – «Խաղաղության դարաշրջան»
⛔️ 2022 թ. փետրվար – «Խաղաղության խաչմերուկ» (նախկինում՝ «Հայկական խաչմերուկ»)
⛔️ 2022 թ. ապրիլ – «Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության ապահովման միջազգային մեխանիզմների ստեղծում»
Պետք է նշել, որ բոլոր այս նախաձեռնությունների տապալումը ոչ միայն պարզապես տապալում է եղել, այլ հանգեցրել է կորուստների կամ անմիջապես, կամ նպաստել է ընդհանրապես Հայաստանի բանակցային ու ռազմական դիրքերի աստիճանական թուլացմանը։
Երեկ հրապարակվել է հերթական նոր նախաձեռնությունը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ»։ Կարծում եմ՝ կարելի է կռահել, թե ինչ ճակատագիր է սպասվում այս նախաձեռնությանը ևս»։