Հարավաֆրիկյան Հանրապետությունը 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Իսրայելի՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի հնարավոր խախտման համար:
Ավելի վաղ էմիրության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին հայտարարել էր, որ Կատարի իշխանությունները շարունակում են միջնորդական ջանքեր գործադրել Գազայի հատվածում ճգնաժամը կարգավորելու համար։
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։
Ֆրանսիան, որը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, մերժել է Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու Ռուսաստանի խնդրանքը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ հայտարարելով՝ Ֆրանսիայի նախագահության «նման որոշումը իշխանության չարաշահում է»։
Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների հարցը միշտ եղել է մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի երիտասարդ տեղակալ Արմեն Սիմոնյանը, որ պաշտոնի նշանակվել է 2019 թվականին, բացի փոխնախարարի վարձատրությունից, 2022 թվականին ստացել է 15 հազար 600 եվրո եւ 2020-ին ստացել է 31 հազար 200 եվրո վարձատրություն:
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի միացմանը Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի ստեղծման Համաձայնագրին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ:
Ռուսաստանի արտգործնախարարը կրկին մեղադրել է Արևմուտքին, որ փորձում են հեռացնել Երևանին և Բաքվին բանակցությունների մոսկովյան հարթակից, ապա հիշեցրել, որ վարչապետ Փաշինյանն է Պրահայում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:
Դեռևս նոյեմբերին մենք տեղեկացրել էինք, որ Փարաքար համայնքի կառավարումը գրեթե բարձիթողի վիճակում է, մոտ 9 ամիս է՝ համայնքի ավագանին չի կարողանում անցկացնել օրենքով նախատեսված հերթական նիստերը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Հակակոռուպցիոն դատարան է հրավիրվել եւ հարցաքննվել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպման գնացած ՔՊ-ականները երեկ կեսօրից պատանդ են մնացել խորհրդարանում:
Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի տարածքի ապագան դեռ անորոշ է:
Սեպտեմբերից Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարների կալանքի ժամկետը լրանում է: Հունվարի 28-ին լրանում է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման 6 ամիսը, հունվարի 30-ին` Դավիթ Բաբայանինը, նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ Արայիկ Հարությունյանի կալանքը լրանում է փետրվարի 3-ին:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում տեղադրված նախագծերի վերաբերյալ հնարավոր է ոչ միայն կարծիք հայտնել, այլև քվեարկել:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ արձագանքել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ իրեն ուղղված գրառմանը:
Իսրայելի բանակը շրջափակել է Գազայի հարավում գտնվող ամենամեծ քաղաքը՝ Խան Յունիսը, որտեղ գտնվում են Գազայի հյուսիսից տեղահանված հարյուր հազարավոր մարդիկ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կողմից Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում (թուրքական անվանմամբ` Արևելյան Թուրքեստան) մարդու իրավունքների խախտումները քննվել են ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական վերանայման խմբի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շվեդիայի թագավորը բոյկոտ է հայտարարել և հրաժարվել Marabou շոկոլադից, որի արտադրողն ու մատակարարը պատկանում է Ուկրաինայի կողմից «սև ցուցակում» ընդգրկված Mondelez կոնցեռնին: Կիևը վերջինիս «սև ցուցակում» է ընդգրկել ռուսական շուկայում ներկայության պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
2023 թվականին կարմրուկով հիվանդացությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում աճել է 30 անգամ։ Այս մասին հաղորդել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն (ԱՀԿ-ի ԵվՏԲ):
Թուրքիային և տարածաշրջանի այլ երկրներին սպառնացող ահաբեկչական կազմակերպությունները գործում են Արևմուտքի աջակցությամբ։
Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, որպես կանոն, լինում են կամ անհեթեթ, կամ հակապետական, և ծիծաղ կամ վրդովմունք են առաջացնում։ Առանձին-առանձին քննարկելու դեպքում դրանք կարելի է վերագրել անգրագիտությանը, տհասությանը, կոլաբորացիոնիզմին։ Բայց ամբողջության մեջ, մեկ ընդհանուր համատեքստում դիտարկելու պարագայում այդ հայտարարությունները ստանում են միանգամայն այլ նշանակություն և վկայում են իշխանության կողմից հանրության հանդեպ իրականացվող հոգեբանական տեռորի մասին։
Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի Դաշնության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում սխալ է և փորձում է նրանց «գայթակղել» դեպի Բրյուսել, Փարիզ և Վաշինգտոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Էդ էլիտաները չկան, կա մի էլիտա՝ ժողովուրդն է, վերջացավ»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ վաստակավոր ու ժողովրդական կոչումների վերացման մասին նախաձեռնության քննարկման ժամանակ։
Գերմանիայի դուրս գալը Եվրամիությունից սպառնալիք կհանդիսանա ժողովրդավարության համար, և այդ գաղափարի բոլոր կողմնակիցները պետք է նայեն Մեծ Բրիտանիայի պարագայում Brexit-ից հետո առաջացած հետևանքներին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։
168․am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ԵՄ-ի ներկայիս դիրքավորումը Երևան-Բաքու գործընթացում, եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ ԵՄ-ն փորձում է զսպել, հավասարակշռել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Առաջնային պատճառներից մեկն այն է, ըստ վերլուծաբանի, որ բանակցային գործընթացի նախկին ինտենսիվությունն ընդհատվել է, կան սուր հայտարարություններ, հետևաբար՝ մտավախություններ, որ ռեգիոնում կրկին իրավիճակի էսկալացիա կլինի։
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատում է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։
Դաշնային իշխանությունները հայտարարել են, որ գործադուլին մասնակցած պետական ծառայողներին մեկ օրվա համար աշխատավարձ չեն վճարի։