Չինաստանը պիտի հարգի ույղուր-թուրքերի իրավունքները. Անկարայի կոչը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կողմից Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում (թուրքական անվանմամբ` Արևելյան Թուրքեստան) մարդու իրավունքների խախտումները քննվել են ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական վերանայման խմբի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ 31 պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, կոչ են արել Չինաստանին դադարեցնել ցեղասպանությունն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Հանդիպմանը մասնակցող 16 պետությունները կոչ են արել Չինաստանին հարգել մարդու իրավունքները։

Չինաստանին ուղղված կոչում Թուրքիան հայտարարել է. «Չինաստանը պետք է բարելավի իր բնակչության բոլոր բաղադրիչների, այդ թվում՝ ույղուր թուրքերի ընդհանուր պայմանները՝ լիովին հարգելով նրանց տարբեր ինքնությունները, կրոններն ու լեզուները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031