168.am-ի հետ զրույցում «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց, որ առիթ ունեցել է ասելու, որ ենթադրությունների տեսության դաշտում են գտնվում, քանի որ վերլուծություններ են կատարում՝ հիմնվելով առկա փաստերի ու տեղի ունեցած գործընթացների վրա։
Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ զորավարժություններին կմասնակցի 20 հազար զինծառայող։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանում պետք է ձևավորվի ազգային նոր գաղափարախոսություն։
Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությանը։
Վերջին անգամ նման պատժամիջոցները վեց ամսով` մինչև 2024 թ. հունվարի 31-ը, երկարաձգվել են անցյալ տարվա հուլիսի վերջին։
ԱՄՆ-ն հունվարի 23-ին հարվածել է Իրաքում գտնվող 3 օբյեկտների, որոնք օգտագործվում են «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման կողմից։
Ռայիսին կմասնակցի Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի VIII նիստին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Նիկոլական դատարանները շեֆ ունեն` Կարեն Անդրեասյանն է. Աննա Մկրտչյան
Ադրբեջանին պարտադրված հրադադարի, Շուշիի ազատագրման օպերացիայի տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունն է դրված. Ամրամ Մակինյան
Իրականության մեջ այս գործը Սերժ Սարգսյանի հետ կապ չունի. Տիգրան Աբրահամյան
«Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանն արդարացվեց։ Այս մասին քիչ առաջ տեղեկացրեց Ադիբեկյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որի մեջ եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինվորներ, խոցվել Patriot (համալիրը գտնվում է Խարկովի մարզում) կամ IRIS-T-ի երեք հրթիռներով: Տեղեկությունը հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
Թմրանյութը հայտնաբերվել է սուրճի տոպրակների մեջ զննության սարքավորումների միջոցով, բեռը հասել է Բելգիայի Անտվերպեն նավահանգստից:
Չնայած Տիրան Խաչատրյանի պաշտպանական խմբի՝ նախաքննության ընթացքում փաստական հանգամանքներին չանդրադառնալու դիրքորոշմանը՝ այս փուլում անհրաժեշտություն է առաջացել որոշակի փաստերով հերքելու միջադեպի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, որոնք շրջանառվում են լրատվամիջոցներում, և անդրադառնալու Տիրան Խաչատրյանի կալանավորման որոշմանը։ Այս մասին հայտնում են Տիրան Խաչատրյանի պաշտպանական խուբից:
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ
ՀՀ կառավարության վաղվա նիստում ընդգրկված է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում գործողություն է իրականացնում, որպեսզի ամրապնդի սեփական քաղաքական դիրքերը:
ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմական օդանավում եղել է Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորական, որոնք փոխադրվել էին Բելգորոդի մարզ՝ փոխանակման նպատակով, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեսթ Ուոլանդերը հրատարակչությանը հայտնել է, որ Վաշինգտոնը չի կարողացել Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկել նույն ծավալով, ինչ Ռուսաստանի դեմ պայքարի նախորդ երկու տարիներին։
Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:
ԱԺ լսումներ՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ. ՈւՂԻՂ
Այս արձակումից 10 օր առաջ Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով աշխատող միջին հեռահարության գերձայնային բալիստիկ հրթիռ էր արձակել։
Խորհրդային Միության փլուզումից հետո փլուզվեց մեր ամբողջ արդյունաբերությունը։ Շատերս կարծում էինք, որ չնայած սխալ քաղաքականությանը, որը բերեց արդյունաբերության կործանմանը, հետագայում հնարավոր կլիներ կառուցել նոր գործարաններ նոր տեխնոլոգիաներով, գնալ առաջ, նորից դառնալ ժամանակակից, զարգացած արդյունաբերական երկիր։
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է 25 490-ի։
Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԵՄ-ի կողմից՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպան Մարագոսը հայտարարել էր, որ կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը հիմնականում իրավական հարցեր է կարգավորում։
Փոխըմբռնման հուշագիրը իրավական հիմք կհանդիսանա Եվրոպոլի կողմից ՀՀ ՆԳՆ-ում համապատասխան սարքավորումների տեղադրմամբ տեղեկատվության փոխանակման համար անվտանգ կապուղու ստեղծման համար:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին, այդուհանդերձ, հութիների հարձակումները չեն դադարել։
Նյու Հեմփշիրում նախնական ընտրությունների (փրայմերիզ) քվեաթերթիկների 75 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Թրամփը հավաքել է ձայների 55 %-ը, Նիկի Հեյլին՝ 43,6 %-ը։