Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է․ Լավրով

Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունների հարց է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք իսկապես այնտեղ՝ Ղարաբաղում, ունենք խաղաղապահներ, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, բայց այս հարցն այլեւս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է»,- ընդգծեց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս