
Էրդողանը հայտարարել է թուրքական անօդաչու կործանիչի արտադրության մասին

Թուրքական Bayraktar Kızılelma անօդաչու կործանիչի արտադրությունը կմեկնարկի 2023 թվականի վերջին, հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հայրենական Kızılelma անօդաչու կործանիչի սերիական արտադրությունը կմեկնարկի 2023 թվականի վերջին», – Էրդողանի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը:
Bayraktar Kızılelma անօդաչու թռչող սարքն առաջին անգամ ներկայացվել է Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացիկ տարվա օգոստոսին Teknofest Karadeniz ավիատիեզերական փառատոնի շրջանակներում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Bayraktar Kızılelma-ն կարող է թռչել նավերից՝ կարճ թռիչքուղով, այդ թվում ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի առաջատար TCG Anadolu – ից: