
ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ արվել են, բայց կառույցը ցույց է տվել, որ պահանջված է․ Պեսկով

ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ եղել են և կշարունակեն հետագայում ևս, բայց չնայած անդամ-երկրների միջև առկա հակասություններին և դժվարություններին, կառույցը ցույց է տվել իր արդյունավետությունը։ Այդ մասին «Մոսկվա․Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարներն այս շաբաթ անցկացրել են հանդիպում, բայց նախապատրաստված 17 համատեղ փաստաթղթերից ստորագրվել են ընդամենը 15-ը։
«Միշտ փորձեր արվել են ՀԱՊԿ-ը փլուզելու դրանք կշարունակվեն նաև հետայսու։ Բայց, ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ չնայած բոլոր բարդություններին, այդ կառույցը պահանջված է և արդյու