
Ադրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունը. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 11։30 -16:20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն