Բաժիններ՝

Իրանի խորհրդարանը հաստատել է ՇՀԿ-ին երկրի անդամակցության մասին օրենքը

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը, մեկնաբանելով երկրի խորհրդարանի կողմից Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի մշտական ​​անդամակցության մասին օրինագծի հաստատումը, ասել է, որ բազմակողմանիությունը այս դարի իրականությունն է, գրում է Mehr լրատվական գործակալությունը։

«Խորհրդարանում ՇՀԿ-ին Իրանի մշտական ​​անդամակցության մասին օրինագծի վճռական քվեարկությունը վկայում է՝ ասիական երկրների հետ տարածաշրջանային, միջազգային եւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու հարցում երկրի վճռականության եւ լրջության մասին»,- գրել է Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը՝ հավելելով, որ բազմակողմանիությունն այս դարի իրականությունն է։

Կիրակի վաղ առավոտյան Իրանի օրենսդիրները 205 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանություն են տվել օրինագծին:

Իրանը սեպտեմբերի 15-ին ստորագրել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու պարտավորությունների հուշագիր։

Ուզբեկստանի նախագահը Սամարղանդում կայացած գագաթաժողովի ընթացքում պաշտոնապես հայտարարել է ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցության մասին։ ՇՀԿ-ն ընդունել է Իրանի անդամակցության հայտը անցյալ տարի, իսկ բոլոր փուլերն անցնելու համար պահանջվում է մեկ տարի։ Ամենայն հավանականությամբ, Իրանի լիիրավ անդամակցությունն ուժի մեջ կմտնի 2023 թվականի ապրիլից։ Նախկինում Իրանն ուներ միայն դիտորդի կարգավիճակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930