«Էս ծուռ, շատերիդ ծռած երկրում, ուզում եմ հասկանալ՝ դեռ ի՞նչ պետք է լինի, որ սթափվենք: Օրինակ, ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք ու այնտեղ նկարվում, սելֆիներ անում կամ լենտեր կտրում»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը:
«Դուք վերահաստատո՞ւմ եք արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է, ինչպես արձանագրված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հարցրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին, որը տուժում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով։
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանը նոր միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնել է ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը, գրում են ադրբեջանական աղբյուրները:
Ողջ հարգանքով հանդերձ՝ դեսպանատների և միջազգային կազմակերպությունների դիմաց պիկետ, բողոքի ակցիաներ անող մեր իրավապաշտպանների, բժիշկների, ուսանողների, արտիստների և հանրային գործիչների հանդեպ, ֆիքսենք, որ պատկերը շատ տխուր է։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բեռների անարգել տեղաշարժը խոչընդոտելուն:
ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում և կշարունակի աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին ասել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրաժեշտի իր տեսաուղերձում:
Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում. ԱԽ քարտուղար
Արդեն 9-րդ օրն է, Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ կտրելով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ։ Բերձորի միջանցքը փակելով, Ադրբեջանը կտրել է նաև մի քանի գյուղի կապը Ստեփանակերտի հետ: Հին Շենում, Նոր Շենում, Եղծահողում, Լիսագորում սպասում են ճանապարհի բացմանը։
«Փակագիծ» վերլուծական հարթակի համակարգող, իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Արդեն քանի օր է՝ լռել եմ, տեսնեմ մեր գործող իշխանությունը կխոսի՞, թե՞ կփորձի Բերձորի խնդիրը շահարկել մեր բնական դաշնակիցներին փչացնելու նպատակով։
Բելգիայի հայերի կոմիտեի, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի, ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախմբի և Բելգիահայ դեմոկրատների միության համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին Բրյուսելում անցակցվել է բողոքի ցույց՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականությանը վերջ տալու պահանջով։
Արդեն ավելի քան 9 օր է` Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները:
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունն 8 այլ կազմակերպությունների հետ միասին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։
Медовый месяц закончился. հիմա ֆեյքերով փորձում են վարկաբեկել մեզ. Ռուբեն Վարդանյան
Նախագահ Հարությունյանը քննարկված հարցերի վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Դեկտեմբերի 20-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
120 հազար արցախահայեր շրջափակման մեջ են
Մինչ Հայաստանի իշխանությունները շարունակում են անտարբեր հետևել, թե ինչպես են ադրբեջանցի կեղծ բնապահպաններն արգելափակված պահում Գորիս-Ստեփականակերտ ճանապարհն ու Արցախի 120 հազար հայ բնակչությանը՝ Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է։ Արդեն իսկ կա սննդամթերքի տարբեր տեսակների, դեղորայքի, հեղուկ վառելիքի ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ, առանձին դեպքերում վաճառքի սահմանափակումներ են կիրառվում։ Ապրանքներ չլինելու պատճառով սկսել են պարենային խանութներ փակվել։ Կա նաև կանխիկ դրամի պակաս։
Շուրջ 700 հազար ադրբեջանցի փախստականների մասին տվյալները Ժիրայր Լիպարիտյանը կարող էր վերցնել բացառապես ադրբեջանական կեղծ աղբյուրներից։
Այսօր Հովիկ Մանուչարյանի հյուրը«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է:
Բորելը նշել է՝ ակնկալվում է, որ անցումային այս թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։
«Սինոփսիս» ընկերության աշխատակիցները մնացել են Արցախում, մինչև ճանապարհի բացումը կաշխատեն այնտեղից
«Արցախի իշխանություններից շատ բան է կախված: Այսօր մեր դիմադրության ճակատը անցնում է Ստեփանակերտով և ոչ Երևանով, ի դեպ, ինչպես 1988-91թթ.: Արցախի իշխանությունները պետք է գիտակցեն այս մեծ առաքելությունը և պատասխանատվությունը, որ իրենց ուսերին դրված է»,- ընդգծեց նա:
Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Ու թեև տարբեր շրջանակներ ահազանգում են, որ իրավիճակն իսկապես ծայրահեղ է, այդուհանդերձ, հանրության տարբեր հատվածներ անհաղորդ են ստեղծված իրավիճակին:
168.am-ի հետ զրույցում «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանն ասաց, որ Բերձորի ճանապարհը փակողները, բնականաբար, բնապահպաններ չեն։ Ավելին, նրա խոսքով՝ բնապահպաններն Ադրբեջանում այնքան հալածված են, որ դժվար թե հասնեին Բերձոր ու ճանապարհ փակեին։
Գլոբալ պատերազմ տարածաշրջանում և հայության դեմ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում. ՈՒՂԻՂ
Արտակարգ թողարկումների ռեժիմում 168.am-ում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է, զրույցի թեման՝ Լաչինի միջանցքի շրջափակման բուն նպատակները և գեոպոլիտիկ խաղերը:
Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից մի քանի շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը բառի ուղիղ և փոխաբերական իմաստով գրավեց Եռաբլուրը։
«Նշեմ, որ բրիտանական ընկերությունը երբ Ադրբեջանից գնել է Կաշենի հանքավայրը, Հայաստանի Կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել դրա դեմ։ Ավելին՝ այդ ընկերությունը դիմել է Հայաստանի Կառավարությանը, որ Ադրբեջանից գնել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Կովսականի տարածքում գտնվող հանքը, Հայաստանի Կառավարությունից ասել են՝ չենք առարկում, և սա 2020 թվականից 6-7 ամիս առաջ. դրա համար եմ ասում՝ այդ պատերազմը գործարք էր»,- ասաց Հոխիկյանը։