Պատերազմը շարունակվում է, բայրաքթարների փոխարեն գործի են դրվել «բնապահպանները»

Արտակարգ թողարկումների ռեժիմում 168.am-ում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է, զրույցի թեման՝ Լաչինի միջանցքի շրջափակման բուն նպատակները և գեոպոլիտիկ խաղերը:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև՝

• Պայքարի թուրքական ոճն ունի կոշտ և փափուկ դրսևորումներ. Ադրբեջանը դառնում է թուրքական ոճի պարզունակ կրողը:

• Լաչինի միջանցքն այսօր փակում են ոչ թե տանկերի, զորքի միջոցով, այլ, այսպես կոչված, «բնապահպանների» միջոցով, որոնք նույն բանն են անում, ինչ բայրաքթարները:

Կարդացեք նաև

• Պատերազմը շարունակվում է, բայրաքթարների փոխարեն գործի են դրվել «բնապահպանները»:

• Լաչինի միջանցքը փակելով՝ ցույց են տալիս, որ Զանգեզուրի ու Լաչինի միջանցքները նույն նշանակությունն ունեն: Կա նաև հոգեբանական գործոնը. Չեք ուզում տալ Զանգեզուրի միջանցքը, կփակենք Լաչինը:

• Ականատես ենք լինում նոր պրոքսի պատերազմի:

• Հայաստանի իշխանությունների հետ որևէ մեկը չի բանակցում. Նրանք վաղուց գործոն չեն: Հայության ճակատագիրը որոշելու ընթացքում մենք չունենք նույնիսկ մասնակցելու իրավունք:

• Սա հայ-թուրքական գլոբալ պատերազմ է հայության դեմ՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

• Մենք ապրում ենք մեր ժողովրդի և պետականության փլուզման փուլում:

• Թուրքական պատերազմի մյուս ոճը դեմոգրաֆիկ պատերազմն է: Առաջ է գալիս հասարակական ճնշում: Պատկերացրեք՝ եթե Խոջալու վերադառնան ադրբեջանցիներ, դա ինչպիսի ճնշում կլինի այդտեղով անցնող հայերի համար:

• Սա ոչ միայն պատերազմի, կապիտուլյացիայի, այլև մեր անկման, գահավիժման շարունակությունն է, որը տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ, ՀՀ իշխանությունների ինքնավստահ ինքնախաբեության համապատկերում:

• Թուրքիայի նախկին, հայտնի պայմաններին ավելացել են նորերը՝ Զանգեզուրի միջանցք, թուրքական փափուկ ուժի՝ ավելի անկաշկանդ գործելու հնարավորություն:

• Թուրք-ադրբեջանական պահանջները սկսվում են Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուց՝ մինչև Երևանը վերցնելը:
Սամսոն Օզարարատը հայտնվում է այն ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերություններում բեկումնային փուլեր են լինում:

• Դավութօղլուն հայկական Սփյուռքի դեմ պայքարի հեղինակներից է: Դրա ամենաօգտավետ եղանակներից մեկը Սփյուռքի պառակտումն է, ինչը կատարվում է հիմա: Այստեղ թուրքերը հաջողություն ունեն:

• Այս պահին Սփյուռքի որևէ համայնք պառակտելը հակահայկական գործողություն է:

• Ի՜նչ համահայկական Սփյուռքի գագաթնաժողով, որտեղ չկան Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Կիլիկիո կաթողիկոսը:

• Մենք ապրում ենք մեր պետականության փլուզման ինչ-որ փուլ, երբ փլուզվում են մեր պետականության կարևոր բաստիոնները:

• Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության թեզը ոչ թե կենացային, այլ շատ լուրջ թեզ էր, որը հիմա չկա:

• Եթե դուք հայտնվում եք թուրք ղեկավարների հետ մի սեղանի շուրջ, դա չի նշանակում, որ ձեզ հետ հաշվի են նստում: Նրանք պարտվածին սիրաշահելու արևելյան դասական օրինակ են ցուցադրում:

• Թուրքական դիվանագիտությունը նման է արևելյան շուկայի, առևտրի. նրա համար չկան կարմիր գծեր:

• Ժիրայր Լիպարիտյան, ինչպես ասում են, «тяжелый случай»… Կեղծ, պրագմատիկ կերպար: Նրա թեզերը ոչ ադեկվատ են: Ուղղակի հնարավոր չէ նրա մասին խոսել՝ որպես օբյեկտիվ վերլուծաբանի մասին:

• Ժիրայր Լիպարիտյանի գրքերն ու թեզերը սպառնալիք են Հայաստանի անվտանգությանն ու պետականությանը:

• Ժիրայր Լիպարիտյանն այս իշխանություններին երբեք չի համարում այս իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն: Ժիրայր Լիպարիտյանին ես համարում եմ կեղծ խաղաղության դարաշրջանի գաղափարախոս: Նա առաջարկում է հրաժարվել արժանապատվության, պայքարի ճանապարհներ փնտրելու մեր հավաքական բնազդից:

• Այսօր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք կես ժամ հետո ադրբեջանական մեդիայով ու պաշտոնյաների միջոցով դառնում են դիվանագիտական թեզեր, որով հակադարձում են մեզ:

• Արցախում ծանր հիվանդներից մեկի մահը ոչ միայն հումանիտար աղետ է, այլ ուղիղ անվտանգության սպառնալիք:

• Աշխարհն 8 օր շարունակ չի կարողանում ստիպել Ադրբեջանին բացել ճանապարհը: Սա՛ է իրականությունը:

• Այդ ճանապարհը նախկինում չէր էլ կարելի ենթադրել, որ կարող էր փակվել, որովհետև պահվում էր ոչ թե թղթե շերեփի տրամաբանությամբ, այլ ռեալ ուժով:

• Հայաստանը դարձել է համաշխարհային բախման կիզակետ, իսկ կիզակետը բախումից հետո միշտ ավելի անփառունակ վիճակում է գտնվում:

• Իրար հակամարտող կողմերի հատուկ ծառայությունների ղեկավարների բաց այցելությունները խոսում են համաշխարհային բախման մասին, որի կիզակետը գտնվում է Հայաստանում, ենթադրաբար՝ Սյունիքում:

• Արևմուտքի պլանները կապված են Իրանին և Ռուսաստանին, հատկապես Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու հետ:

• Պապ թագավորն ուզում էր աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անել, որը չստացվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս