Բերձորի միջանցքի փակելուց հետո Իրանը փակել է Բաքու-Նախիջևան մայրուղին․ Հարութ Արթին Առաքելյան
«Փակագիծ» վերլուծական հարթակի համակարգող, իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Արդեն քանի օր է՝ լռել եմ, տեսնեմ մեր գործող իշխանությունը կխոսի՞, թե՞ կփորձի Բերձորի խնդիրը շահարկել մեր բնական դաշնակիցներին փչացնելու նպատակով։
Իրանը քանի օր է՝ Բաքու-Նախիջևան մայրուղին, որը անցնում է Իրանի տարածքով, փակել է։ Դա արվել է Բերձորի միջանցքի փակելուց հետո։ Նիկոլը և իր չինովնիկներն անդադար մեղադրում են բարեկամներին, ովքեր, ըստ իրենց, չեն արձագանքել ադրբեջանցիների լկտիությանը։
Մի ամբողջ լրատվական համակարգ՝ մակաբույծ լրագրողներով ու հաղորդավարերով ունեք, չգիտեի՞ք՝ Իրանը ոչ միայն արձագանքել է, այլ փոխադարձ քայլով, փակել է Ադրբեջանի ճանապարհը։
Մի փչացրեք մեր հարաբերությունները վաղեմի բնական դաշնակցի հետ»։