
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքննարկի իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 20-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված է քննարկումը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա:
Ռուսական ТАСС գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվելու է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը: