Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն անվանելով «քաղաքական դրդապատճառներով պատմությունը վերաշարադրելու փորձ»։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի իշխանությունները լրացուցիչ օգնություն կուղարկեն Թուրքիային և Սիրիային՝ ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու շուրջ քննարկումների ընթացքում ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել իրենց զինամթերքի պահուստների համալրման կարևորության շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամային իրավիճակին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Պաշտպանության նախարարի հրամանով ՊՆ խորհրդական գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գեներալ Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատման մասին երեկ է տեղեկացել.
Զեկույցն անդրադառնում է նաև Արցախի հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Այս դրվագը իմ աչքերում վերջնական խաչ դրեց բոլոր այն սին պատրանքների, հույսերի ռոմանտիկ պատկերացումների, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր է ունենալ էլ ավելի լավ, էլ ավելի ապահով, էլ ավելի արժանապատիվ Հայաստան»։
Ուշագրավ է, որ պետական լրատվամիջոցում լուրը հերքում է ոչ թե ՊՆ-ն, այլ լրատվամիջոցի ՊՆ-ի աղբյուրը։
Մարիա Զախարովայի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ պատրաստած նոր զեկույցին՝ ներկայացնելով, թե ինչ կարևոր շեշտադրումներ են կատարվել զեկույցում։
Շուրջ մեկ տարի կառավարության նիստերը եղել են իմ տեսադաշտում․ ավելին, այդ մասին պարբերաբար հանդես եմ եկել փոքրիկ դիտարկումներով։ Բերված վիճակագրության մեջ հանգամանալից ուսումնասիրել և առանձնացրել եմ 2022 թվականի կառավարության բոլոր նիստերը։
Ձեր դեսպանը ստեղ ընդամենը մեկումեջ հանդիպում՝ «բրիֆ» է անում իրավիճակի վերաբերյալ, որն իրենից լավ գիտենք:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար նախընտրում է Կիևին «ավելի օգտակար» զենք մատակարարել սպառազինման ներկա պայմաններում, քան մարտական ինքնաթիռներն են։ Այդ մասին տեղեկացնում Է «Интерфакс» գործակալությունը:
ԱՄՆ վարչակազմը հայտարարել է երկրաշարժից տուժած Թուրքիային և Սիրիային 85 մլն դոլարի արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայտարարությունը։
Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է, որ 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին տեղեկացնում Է «Интерфакс» գործակալությունը:
Քոչարյանի մասով բան չունեմ ասելու, նվազագույնը, նրա համար, որ Նաիրին իրանց սիրելին ա ու երևի իրանք հաջորդ միջոցառման շրջանակներում Նաիրիին կասեն՝ ինչն ինչոց ա, բայց Սերժ Սարգսյանի մասով Նաիրին ղալաթ ա անում: Սերժ Սարգսյանը ոչ թե իշխանության, այլ իշխանափոխության ձգտող ամենածանրակշիռ քաղաքական գործիչն ա դաշտում, ու էս փաստի հետ անհաշտ մրցակիցներ են նիկոլները, Հայաստանում իշխանափոխության փոխարեն իշխանության ձգտող ուժերն ու քո նման ՊՈԱԿ-ի «փորձագետները»:
Եվս մեկ մահացածի դի են գտել Նովոսիբիրսկում 5 հարկանի շենքում կենցաղային գազի պայթյունից հետո։ Այս մասին ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում:
Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները 6 ամսով չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը: Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից փետրվարի 9-ին հրապարակված լիցենզիայում։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադարցել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2022» զեկույցի՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալման շուրջ ձևավորված գնահատականներին։
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան իր միկրոբլոգում զուգահեռներ է անցկացրել Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած բնական աղետների ու Լաչինի միջանցքում ստեղծված մարդածին աղետի միջև։
Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 21 719 է: Երկու երկրներում վիրավորների թիվը 79 487 է:
Կոսովոյի ուժերի հրամանատարության կողմից ստուգվել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի մարտունակությունը։ Ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության վիճակի։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է թռչունը հայտնվել թիվ 1 օդանավի շարժիչի մեջ։
Հայաստանը կարիք ունի նոր պոզիտիվ օրակարգի։ Դա պետք է անեն նոր, առողջ թիմերը-ձևաչափերը։ Նրանց առաքելությունը ոչ թե նիկոլենց հայհոյելն է, այլ՝ ժողովրդին զարգացման նոր բովանդակություն ներկայացնելը, խաղաղության սեփական տեսլականը, նոր խաղի կանոնների ու նոր տիպի պետության ծրագիրը։ Առաջ գնալու պոզիտիվ առաջարկը։
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում շարունակում է անդրադառնալ ավերիչ երկրաշարժի թեմային:
Նկատենք, որ իշխանական պատգամավորները նախկինում մշտապես հպարտանում էին՝ իրենց խմբակցությունում բոլորն ազատ ընտրելու իրավունք ունեն, որեւէ մեկը կաշկանդված չէ, քննարկումների ժամանակ էլ տարբեր կարծիքներ են հնչում:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման ցանկություն է հայտնել նաեւ Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը: Տեղեկացանք, որ խոսքը կրկին Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու մասին է:
Այդ տարաձայնությունները հասել են նրան, որ Նիկոլի առջեւ խնդիր է ծագել երկուսից մեկին ՆԳ համակարգից տեղափոխելու վերաբերյալ:
Ամիսներ առաջ մեզ տեղեկություններ էին հասել, որ Ռոստոմյանը փորձում է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել, թիմ է հավաքագրում, փորձում նոր մարդիկ գտնել, մանավանդ՝ սպորտի աշխարհից։