ՊՆ աղբյուրը հերքում է Սուրեն Պապիկյանի հնարավոր հրաժարականի մասին լուրը. «Արմենպրես»

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հերքում են մամուլում տարածված տեղեկատվությունը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկայում հրաժարական է տալու և անցնելու է դիվանագիտական աշխատանքի:

Պաշտպանության նախարարության աղբյուրը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում:

«Իրավունք» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկատվություն է հրապարակել, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկա օրերին հրաժարական կտա և կանցնի դիվանագիտական աշխատանքի:

168.am- Ուշագրավ է, որ պետական լրատվամիջոցում լուրը հերքում է ոչ թե ՊՆ-ն, այլ լրատվամիջոցի ՊՆ-ի աղբյուրը։

Տեսանյութեր

Լրահոս