ՌԴ-ն հյուպատոսությու՞ն կբացի Սյունիքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման ցանկություն է հայտնել նաեւ Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը: Տեղեկացանք, որ խոսքը կրկին Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու մասին է:

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն իր այդ ցանկության մասին Հայաստանի Հանրապետության իշխանություններին տարբեր խողովակներով ասել է: Հիմա քննարկումներ են, թե ինչպես կարող են Իրանի հյուպատոսությունը Սյունիքում բացելուց հետո իշխանությունները չթույլատրել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը հյուպատոսություն բացել Սյունիքում:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ՌԴ-ն Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցով արդյոք դիմել է ՀՀ-ին: Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են. «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու պաշտոնական առաջարկ չի ստացել»:

Նկատենք՝ շեշտված է միայն պաշտոնական առաջարկի բացակայության մասին, իսկ ոչ պաշտոնապես նման խոսույթի բացառումը չկա ԱԳՆ պատասխանում: «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728