
Պուտինը՝ թիվ 1 ինքնաթիռում ստեղծված արտակարգ իրավիճակի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է թռչունը հայտնվել թիվ 1 օդանավի շարժիչի մեջ։
«Հիշում եմ, մի քանի անգամ է նման դեպք եղել, օրինակ մի անգամ թռչունը հայտնվել էր երկու շարժիչով ինքնաթիռի շարժիչներից մեկում և այդ շարժիչը խափանվեց։
Ինքնաթիռի հրամանատարին հարցնում եմ՝ ի՞նչ անել: Ասում է՝ լավ, կհասցնենք։ Ասում եմ՝ միգուցե ավելի լավ է շրջվել ու նստե՞լ։
Ի վերջո, նրանք վայրէջք կատարեցին միջանկյալ օդանավակայանում։ Միշտ պետք է ընտրություն կատարել հօգուտ անվտանգության»,- ասել է Պուտինը։