
Եվրոպայի ղեկավարները ԵՄ գագաթնաժողովում պայմանավորվել են համալրել զինամթերքի պահուստները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու շուրջ քննարկումների ընթացքում ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել իրենց զինամթերքի պահուստների համալրման կարևորության շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
«Եվ մենք պայմանավորվել ենք աշխատել այս թեմայի շուրջ, որպեսզի մինչև մարտին կայանալիք հաջորդ գագաթնաժողովը կարողանանք առաջ շարժվել արդյունաբերության և մեր բանակներին զինամթերքի մատակարարման շուրջ համագործակցության ոլորտում», – Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել Է գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է այս խնդիրը հետաձգվել մինչև մարտին կայանալիք գագաթնաժողով՝ Միշելը բացատրել Է, որ ԵՄ-ի երկրների ղեկավարներն անհրաժեշտ են համարում ավելի լավ նախապատրաստվել համապատասխան որոշմանը և ավելի հանգամանորեն մշակել մոտեցումները՝ արդյունաբերական հատվածի հետ համատեղ աշխատելու նպատակով՝ ապահովելով զինամթերքի արտադրության արագացումը և պահուստների համալրմանն առնչվող պարտավորությունների պահպանումը:
«Եվ մենք կանենք այնպես, որ մինչև ապագա գագաթնաժողովը սեղանին արդեն ավելի աշխատանքային, ավելի կոնկրետ բան ունենանք», – ամփոփել Է Եվրոպական խորհրդի նախագահը։