Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել՝ քննարկելու Իսրայելի արձագանքը Գոլանի բարձունքներում «Հեզբոլլահ»-ի մահացու հարվածին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից ներողություն է պահանջել՝ Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալու հրավերին չպատասխանելու համար, գրում է TRT Haber-ը։
Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի առաջին փոխնախագահ, հայտնում է Mehr-ը։
Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղին հարվածելը Թել Ավիվի «կեղծ սցենարն է»՝ հանրության ուշադրությունը Գազայի հատվածում իր հանցագործություններից շեղելու համար։ Իսրայելի ցանկացած անհիմն գործողություն կարող է անկայունություն առաջացնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որի պատասխանատվությունը կրելու է իսրայելական կողմը, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել բացման արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի թեմայով վիճահարույց նմանակումից հետո, հայտնում է yahoo.com-ը:
Հայաստանի բոլոր ավիափոխադրողներին ԵՄ ավիացիոն սև ցուցակ հասցրած Փաշինյանի ղեկավարած Կառավարությունում որոշել են ավիացիոն ծառայությունների մատուցման անվտանգության հարցերով զբաղվել՝ այդ նպատակով հատկացնելով 290 միլիոն դրամ։
Միացյալ Նահանգները զարգացնում է համագործակցության ցանցը Եվրոպայի և Ասիայի երկրների հետ, քանի որ այդ տարածաշրջանների անվտանգությունն անբաժանելի է համարում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ թեթևակի ապտակել է իրեն մոտեցած տղայի այտին, որը չի համբուրել և ճակատին չի դրել ձեռքը։
Քամալա Հարիսը, որպես նախագահի թեկնածու, առաջին շաբաթվա ընթացքում 200 միլիոն դոլար է հավաքել: Դա ապշեցուցիչ թիվ է, որը քարոզարշավի մասնակիցները մատնանշում են որպես նրա նորաստեղծ քարոզարշավի ինտենսիվության վկայություն, երբ ընտրությունների օրվան մնացել է 100 օր, գրում է Politico-ն։
Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն նամակ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ բողոքելով «հակաադրբեջանական սադրանքից»։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ստեփանակերտի թատրոնի դերասան, ռեժիսոր Քաջիկ Հարությունյանն ասաց՝ Արցախի հարցն օրակարգում չի կարող երկար ժամանակ մնալ, քանի որ այն ՀՀ իշխանությունների կողմից պետական մակարդակով չի բարձրացվում, այդ թվում՝ արցախահայերի՝ Արցախ վերադառնալու հարցը։
Լիբանանի կառավարությունը խնդրել է Միացյալ Նահանգներին զսպվածության կոչ անել Իսրայելին, կիրակի օրը Reuters-ին ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլա Բու Հաբիբը։
Գիշերը թշնամին կրակ էր վառում շուրջբոլորը, վախի մթնոլորտ ստեղծում։ Քաոս էր առաջանում։ Երբ տղամարդիկ առանձնանում էին, խոսում էինք, մտածում, որ ծնողներին ուղարկելու ենք, բոլորս մնանք ու չգիտենք՝ ինչ է լինելու։ Չենք սպասել, որ բոլորս դուրս կգանք։ Արդեն ջուր էլ չկար, ֆիլտրներն էլ չէին աշխատում, կեղտոտ էր։ Այն աստիճանի հասավ, որ ստիպված պետք է դուրս գանք, ու ամեն ընտանիքի տերը պետք է հոգսը հոգա։ Պայքարելու իմաստ չկար․ մեկն ասում էր՝ ժամանակավոր ենք դուրս գալիս, մյուսն այլ բան էր ասում։ Իրերը կիսատ հավաքելով՝ դուրս եկանք, հետո այստեղ հասկացանք… Հույս ունեմ, որ առաջիկայում հարցը լուծվելու է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ եթե Վաշինգտոնը հեռահար հրթիռներ տեղակայի Գերմանիայում, Ռուսաստանը նմանատիպ հրթիռներ կտեղակայի Արևմուտքից հարվածային հեռավորության վրա։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողների աշխատանքին
Մեր իղձերն ու երազանքները ավելի մեծ են, քան մեր ապրած տարիները. Սրբազան
Մոսկվայի համար նշանակություն չունի, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Բոստոնում հուղարկավորվելուց հետո մոտ կես դար անց՝ 2000 թվականի մայիսի 28-ին, Դրոն վերահուղարկավորվում է հայրենիքում: Նրան վերահուղարկավորում են Ապարանի ճակատամարտի հուշահամալիրի տարածքում: Դա այն վայրն էր, որտեղ Դրոյի հրամանատարությամբ հայկական զորքերը ջախջախեցին թուրքական բանակին և դրեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմքերը:
Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտի վրա հրթիռային հարձակման զոհ է դարձել 12 հոգի, այդ թվում՝ երեխաներ:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը հերթական վկայումն է, թե ինչպես է 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո նկատելիորեն բարելավվել թավշյա իշխանությունների սոցիալական վիճակը։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում, գրում է իրանական Mehr գործակալությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացումը Գազայի հատվածում զինադադարի հիմնական նախապայման է համարում, սակայն այդ խնդիրն անիրատեսական է։
Եվրասիական զարգացման բանկն անհատույց հերթական աջակցությունն է տրամադրում Հայաստանին. այս անգամ աջակցության չափը կազմում է 100 միլիոն դրամ, որն ուղղվելու է Լոռու և Տավուշի մարզերում մայիս ամսին տեղի ունեցած աղետի հետևանքների վերցմանը։
ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն այս շաբաթ հավանություն է տվել 2025 ֆինանսական տարվա Արտաքին գործառնությունների օրինագծին, որը Հայաստանին տրամադրում է «առնվազն 65 միլիոն դոլար՝ շարունակելու բարեփոխումների իր ջանքերը և եվրաատլանտյան ինտեգրումը»։
Վենեսուելացիները կիրակի օրը կանցնեն ընտրությունների, ինչը կլինի ամենամեծ փորձությունը իշխող սոցիալիստական PSUV կուսակցության համար 25 տարի առաջ իշխանության գալուց ի վեր, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանության ղեկավարները կիրակի օրը Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ խոստացել են ամրապնդել համագործակցությունը՝ զսպելու համար Հյուսիսային Կորեայի «միջուկային և հրթիռային սպառնալիքները», հաղորդում է CNN-ը:
Իսրայելի ավիացիան հուլիսի 28-ի գիշերը հարվածներ է հասցրել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մի շարք օբյեկտների, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ):
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
Ըստ նույն տվյալների՝ հարցվածների միայն 4 տոկոսն է ասել, որ կարող է իրեն թույլ տալ գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է։
«Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի ամենահարմար պայմանները»,- օրերս նման անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։