Ամառային 4 «անկարևոր» կանխատեսումներ․ Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Ամառային 4 «անկարևոր» կանխատեսումներ։
◾Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանանում), որը անպայման անդրադառնալու է Հվ. Կովկասի վրա։
◾Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման համար դիվանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացույցով՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում (մինչև տարեվերջ) պետք է փորձել ստանալ այդ ճանապարհը։
◾Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում նկատելի է որոշակի սառեցում՝ դեպի լարվածության միտումով։
◾Աշնանը աշխարհաքաղաքական թեժ կռիվ է սպասվում Վրաստանում. խորհրդարանական ընտրությունները չեն սահմանափակվելու է միայն ընտրություններով։
Բոլոր 4-ը ավելացել են արդեն եղած մարտահրավերներին։
Բոլոր 4-ն էլ պայթունավտանգ են Հայաստանի համար։
Բոլոր 4-ին էլ պետք է սկսել պատրաստվել երեկ։
Բոլոր 4-ի հանդեպ էլ անտարբերություն է։
Սակայն այս ասածներս անկարևոր են։ Կարևորը լուրջ քաղաքական մտքերն են այն մասին, թե որ գործիչն է լավը, ով՝ ոչ, եթե թե ինչու այս անգամ էլ պայքարին չպետք է միանալ։
Բարի կիրակի»։