
Էրդողանը ապտակել է տղայի դեմքին, որը չի համբուրել նրա ձեռքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ թեթևակի ապտակել է իրեն մոտեցած տղայի այտին, որը չի համբուրել և ճակատին չի դրել ձեռքը։
Կադրերում երևում է, որ երեխան, մոտենալով պետության ղեկավարին, նրան հարգանք չի ցուցաբերում։ Այդ պահին Էրդողանը ապտակում է նրա դեմքին, իսկ կողքին կանգնած տղամարդը տղային բացատրում է, թե ինչ է պետք անել, որից հետո նա համբուրում է ձեռքին։ Շուրջը գտնվող մարդիկ տեղի ունեցածին արձագանքել են ժպիտներով։
Ըստ թուրքական սովորույթների՝ փոքրերը պետք է համբուրեն ավագի ձեռքը և դնեն իրենց ճակատին՝ որօես հարգանք ցուցաբերելու նշան։