Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը և Անկարայից էլ նույնն է ակնկալում:
Ամառային օլիմպիական խաղերի բացումն առաջին անգամ տեղի կունենա մարզադահլիճի տարածքից դուրս։
Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությանը։
Կան խնդիրներ, որոնք լրատվական խառը լրահոսի և գերհագեցած իրադարձությունների ֆոնին, այդպես էլ խորը դիտարկման չեն ենթարկվում:
Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ներկայացուցիչների մասնակցության հետ կապված հիմնական ծախսերը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը ՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը ՝ կապված հայ-ամերիկյան խաղաղապահ ուժերի «Արծիվ գործընկեր-2024» (Eagle Partner 2024) զորավարժությունների ֆինանսական բաղադրիչի հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում գրել է, որ ձերբակալվել է նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնի սպանության մեջ կասկածվողը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի բացմանը։ Այդ մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Անվտանգության ծառայության աղբյուրի տվյալներով՝ ավիաբազայի ուղղությամբ արձակվել է առնվազն երկու հրթիռ, դրանց տեսակն անհայտ է։
Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է անկում ապրել դոլարի նկատմամբ:
Հուլիսի 24-ին Նեթանյահուն ելույթ էր ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։
Դեսպան Մեհդի Սոբհանիի գնահատմամբ՝ նման հրապարակումների նպատակն է ազդել Իրանի և Հարավային Կովկասի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը միայն 2024 թվականի հունվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության խախտումների փաստերով շուրջ 515.430 արձանագրություն է կազմել:
Բանն այն է, որ ունեցվածքից զրկված կիրանցեցիների փոխհատուցման հարցն էլ է շարունակում օդից կախված մնալ, ավելի քան 50 գույք է անցել Ադրբեջանին` 2 տուն, 3 կրպակ եւ հողատարածքներ:
2020-2022 թվականներին 21 հազար անվճար տեղերից թափուր էր մնում 12-13 հազար տեղ։
Նիկոլ Փաշինյանը հիմա անում է այն քայլերը, որոնք ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր եւ ամենամերժելին համարում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը «հետին թվով» որոշել է սրբագրել իր փնթի, անգրագետ աշխատանքը եւ տիեզերական գործունեության ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել նոր ստուգաթերթ։ Չնայած տիեզերական գործունեությանը վերաբերող օրենսդրական փաթեթն ուժի մեջ է մտել դեռեւս 2020 թվականին, իսկ արդեն 3 տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունում թմբկահարում էին դարի նվաճումի` առաջին հայկական արբանյակի՝ «Հայասաթ […]
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին տվել է մի շարք հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 25-ին Սպիտակ տանը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Ոսկու գինը նվազել է 0.14%-ով և կազմել 2370.30 դոլար
Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը
Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Վրաստանում հարցվածների մեծ մասի՝ 29 տոկոսի ամսական եկամուտը 550 լարիից էլ ցածր է։ Այդ մասին է վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC-Վրաստան) հրապարակած «Կովկասյան բարոմետրի» 2024 թվականի հետազոտությունը:
Բրիտանական «Reuters» պարբերականը և Օքսֆորդի համալսարանը հանդես են եկել «Digital News Report 2024» զեկույցով, որտեղ ներառված են քաղաքացիների կարծքիները լուրերի սպառման և մեդիա կազմակերպությունների վերաբերյալ։
Եթե ֆեյսբուքյան որևէ օգտատեր իր գրառման մեջ նշի, որ «Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի է», նրան անմիջապես կձերբակալեն, բոլոր իրավապահ կառույցները քրեական գործեր կհարուցեն ու կներկայացնեն՝ որպես ծանրագույն հանցագործ, որքան էլ նա հայտարարել է, թե չի վիրավորվում իրեն «թուրք անվանողներից»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այս պահին հանդիպում են Սպիտակ տանը:
Ամերիկյան «Global Firepower» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2024-ին աշխարհի մակարդակով ամենաուժեղ ռազմաօդային ուժեր ունեցող երկրների ցանկը:
«Ակնհայտ է, որ արևմտյան թևի ներքո տարվող բանակցությունները և հռետորաբանությունը որևէ լավ բանի մասին չեն հուշում: Այնպես չէ, որ ռուսականը երկնքից նվերներ է մեզ ուղարկելու, բայց հարմարավետությունը կապում եմ հենց այդ փաստի հետ, որ Հայաստանն այսօր հայտնվել է խիստ ճնշված վիճակում: Թե ինչու է հայտնվել, ում սկսած զրոյական կետից և ում վարած զիջողական քաղաքականության արդյունքում, բոլորս տեղյակ ենք, բայց Ռուսաստանը՝ որպես գերտերություն, աշխարհաքաղաքական այս մեծ դասավորումներում կարևորելով Հարավային Կովկասի դերը՝ փորձում է փրկօղակ նետել Հայաստանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«10 օր առաջ դիմեցին վեց ծնող, նրանց որդիները զոհվել էին պատերազմում, ասացին, որ ուզում են որդիների անունները գրվի թանգարանի քարին։ Ես երդում եմ տվել, իմ երդումը չեմ կարող դրժել, թանգարանը պետք է հավերժ գործի»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը։
Ավստրալացի դերասան Ջորջ Լազենբին, ով խաղացել է Ջեյմս Բոնդի դերը «Նորին մեծության գաղտնի ծառայության մասին» ֆիլմում, 84 տարեկանում հայտարարել է կինոդերասանի կարիերան ավարտելու մասին։
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին։