Բաժիններ՝

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միացյալ Նահանգները զարգացնում է համագործակցության ցանցը Եվրոպայի և Ասիայի երկրների հետ, քանի որ այդ տարածաշրջանների անվտանգությունն անբաժանելի է համարում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Տոկիոյում «երկու գումարած երկու» ձևաչափով Ճապոնիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ընդլայնում է գործընկերությունների ցանցն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ առկա է դաշինք  Ճապոնիայի հետ, որն ամրապնդում է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս դաշնակիցների ու գործընկերների ավելի ու ավելի ինտեգրված հարաբերությունները, գործընկերների ցանցը, մասնավորապես՝ կապելով Եվրոպան և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

Կիրակի օրը Տոկիոյում կայացավ ճապոնա-ամերիկյան հանդիպումը «երկու գումարած երկու» ձևաչափով, որից հետո կողմերը հայտարարեցին Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ուժերի միասնական հրամանատարություն ստեղծելու ծրագրերի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031