Ռազմարդյունաբերությանն ուղղված փողը կծախսեն ԵՄ սև ցուցակում հայտնված ավիացիայի համար

Հայաստանի բոլոր ավիափոխադրողներին ԵՄ ավիացիոն սև ցուցակ հասցրած Փաշինյանի ղեկավարած Կառավարությունում որոշել են ավիացիոն ծառայությունների մատուցման անվտանգության հարցերով զբաղվել՝ այդ նպատակով հատկացնելով 290 միլիոն դրամ։

Կառավարությունը Գնել Սանոսյանի ղեկավարած նախարարությանը «Ավիացիոն ծառայությունների մատուցում» ծրագրի համար հատկացրել է 290 միլիոն դրամ՝ նվազեցնելով նույն չափով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրից։

Ուշագրավ է, որ գումարը որոշել են հատկացնել ոչ թե, օրինակ, մինչև 2018 թվականը Փաշինյանի այդքան քննադատած «պադավատներ»-ի կրճատման կամ դրանք գնելու համար նախատեսված գումարի, այլ՝ ռազմարդյունաբերությանը հատկացվող գումարի հաշվին։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը դեռևս 2020 թվականին՝ Տաթևիկ Ռևազյանի «գերարդյունավետ» պաշտոնավարման շրջանում Հայաստանը ներառեց ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակ»-ի մեջ՝ իր բոլոր ավիափոխադրողներով:

Կարդացեք նաև

Եվրամիության օդային տարածքում թռիչքներ իրականացնելու համար երրորդ երկրների ավիաընկերությունները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին: «Սև ցուցակը», որը պաշտոնապես կոչվում է «EU Air Safety List» կամ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ, բաղկացած է 2 հավելվածից: «A» հավելվածում այն ավիաընկերություններն են, որոնց գործունեությունը ԵՄ երկնքում ամբողջությամբ արգելված է, իսկ «B»-ում՝ նրանք, որոնց կոնկրետ օդանավերի մուտքն է արգելված:

Փաշինյանի իշխանության օրոք առաջին անգամ Հայաստանն ընդգրկվեց «A» հավելվածում՝ ստանալով արգելք բոլոր ավիափոխադրողների համար։

 

Տեսանյութեր

Լրահոս