Եվրասիական զարգացման բանկի 100 միլիոն դրամ անհատույց աջակցությունը Հայաստանին

Եվրասիական զարգացման բանկն անհատույց հերթական աջակցությունն է տրամադրում Հայաստանին. այս անգամ աջակցության չափը կազմում է 100 միլիոն դրամ, որն ուղղվելու է Լոռու և Տավուշի մարզերում մայիս ամսին տեղի ունեցած աղետի հետևանքների վերցմանը։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև կնքված «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվության մասին» պայմանագրի համաձայն՝ Բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրվել է 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարտավորվել է ապահովել վերոնշյալ անհատույց միջոցների նպատակային օգտագործումը՝ ուղղելով դրանք սոցիալական, հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ընդունվեց Հայաստանին աջակցելու ևս մեկ որոշում, ըստ որի՝ Ռուսաստանի և Ղազախստանի ստեղծած Եվրասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Կառավարությանը 2 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ հատկացվեց Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից։

Կարդացեք նաև

Կառավարության հետ կնքված համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհն ուղղել ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համախմբման մեթոդաբանության և գործիքակազմի մշակման, ՀՀ առողջապահության նախարարության և նրան ենթակա ՊՈԱԿ-ների համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նպատակով համապատասխան ծրագրային ապահովումը մշակելու (ձեռք բերելու), ինչպես նաև այդ հաշվետվությունները պատրաստող մասնագետների համապարփակ ուսուցումը կազմակերպելու միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս