Շրի Լանկայի մայրաքաղաքում շարունակվող անկարգությունների կապակցությամբ երկրի խորհրդարանը առաջիկա րոպեներին արտակարգ նիստ է գումարելու: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության Տելեգրամ ալիքը:
Հայտարարությունները, թե համատարած, օրինակ, աշխատավարձ են բարձրացնում ՝ սուտ է, 26,000-ից ընդամենը, ենթադրենք, 600 ուսուցչուհու աշխատավարձ են բարձրացնում, մինչդեռ ստեղծում են ամբողջի պատրանք ու փորձում են մեր ժողովրդին «առնել» նման ձևերով:
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 8-ին որոշում է ստորագրել, որի համաձայն տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ է ստեղծվել։
Հուլիսի 6-ից Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, գտնվում էր Սյունիքի մարզում։ Նա այցելել էր Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Ներքին Հանդ։ Բոլոր այդ հանդիպումներից Աննա Հակոբյանի պաշտոնական կայքում եղան կարճ հաղորդագրություններ և լուսանկարներ։ Նրա եռօրյա այցը Սյունիքի մարզ ավարտվել է Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղ այցելությամբ։
ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ ասել է Դմիտրի Պեսկովը։
Շրի Լանկայում շաբաթ օրվանից՝ հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստանում: Ըստ վերջին լուրերի՝ ցուցարարները գրավել են երկրի նախագահի նստավայրը Կոլոմբո քաղաքում: Ռուսական ՏԱՍՍ-ը, հղում անելով «Ֆրանս-պրես» գործակալության աղբյուրներին, գրում է, որ ցուցարարների ներխուժումից րոպեներ առաջ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը լքել է նախագահական նստավայրի տարածքը:
79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Անգոլայի երկրորդ նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը, որը ղեկավարել է աֆրիկյան երկիրը 38 տարի՝ 1979-2017 թթ.:
Չինաստանը հուսով է, որ Կանադայի հետ հարաբերությունները կարող են վերադառնալ հունի մեջ:
Ժամանակ առաջ Հայոց բանակի շարքերում կային այդպիսի գեներալներ, որոնք, ցավոք, 2018-ի հայտնի դեպքերից հետո, պաշտոնազրկվելով, իրենց տեղը զիջեցին բանակի բարձրագույն հրամկազմի այն ներկայացուցիչներին, որոնց ծանրակշռ մասն՝ ունենալով գեներալական ուսադիրներ կրելու իրավունք, ավաղ, ինչպես ցույց տվին 44-օրյա պատերազմի արդյունքներն ու դրան հաջորդած և առայսօր տեղ գտնող ոչ հայանպաստ զարգացումները, չուներ Զորավարին հատուկ մարտական գործողություններ պլանավորելու և ղեկավարելու գեներալական կարողություններ…
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանած 41-ամյա Տեցույա Յամագամին ոստիկանությանը հայտնել է, որ ի սկզբանե ծրագրել էր կրակել ինչ–որ կրոնական խմբի առաջնորդի վրա, որն, իր կարծիքով, սնանկացրել է իր ընտանիքին՝ նվիրատվություններ հավաքելով։ Այս մասին հայտնում է Kyodo-ն:
Fly One Armenia ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հուլիսի 8-ին չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ: Այս մասին հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութով:
Հույն-հայկական հարաբերություններն ավանդաբար բարեկամական են եղել։ Հետագա զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Որո՞նք էին Ձեր քննարկումների հիմնական թեմաներն այստեղ՝ Աթենքում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին հոկտեմբերից ի վեր առաջին անգամ հանդիպել են բանակցությունների համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Վաղը՝ հուլիսի 10-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Սյունիքի մարզ՝ մարզկենտրոն Կապան։ Պապիկյանի այցը պայմանավորված է ոչ թե սահմանային լարումով, որին կրկին ականատես ենք լինում վերջին օրերին, այլ ներկուսակցական հարցերով։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Ուրբաթ՝ հուլիսի 8-ին մահափորձի հետևանքով սպանված Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 12-ին։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Ընթացիկ տարվա սկզբից Չինաստանում հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը գերազանցել է 64,7 միլարդ յուանը (գործող փոխարժեքով 9,6 միլարդ դոլարը), աղետի գոտում է հայտնվել ավելի քան 21,8 միլիոն մարդ: Հուլիսի 8-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների փոխնախարար Չժոու Սյուեվենը:
168.am-ի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տարբեր գրառումների, հրապարակային ելույթների, հարցազրույցների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ միայն գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ են հրապարակվել, այլ նաև Նիկոլ Փաշինյանը խմբագրել է իր ֆեյսբուքյան որոշ գրառումներ:
Լրագրող Միխայիլ Շախնազարովը YouTube-ի իր «Ամբողջ պարբերություն» հաղորդման շրջանակում կասկած է հայտնել առ այն, որ Հայաստանի իշխանությունները թույլ կտան հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Վառնավային մուտք գործել երկիր՝ լավաշի հետ կապված սկանդալային գովազդից հետո, գրում է gazeta.ru-ն։
«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր, լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Նիկոլ Փաշինյանը իր հետ համագործակցող քաղաքական ուժերի կամ մերձակա շրջանակների միջոցով կարծես թե փորձում է նորից ակտիվացնել Շուշիի անկման մեղավորների թեման:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, որը լքել էր իր պաշտոնը հուլիսի 5-ին՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ տարաձայնությունների պատճառով, հայտարարել է, որ պայքարելու է Միացյալ Թագավորության կառավարության նոր ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի թվիթերյան գրառումը:
«Այդ սոուսով էլ կիրականացնեն: Օրինակ, մեկը քննադատական խոսք ասի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի նկատմամբ, անունը կդնեն ատելության խոսք ու պրոցես կնախաձեռնեն»,- եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:
Այո, ընդդիմությունը նաև սխալվում է, բայց մեր սխալները հազարավոր զոհերի չեն բերել. Վարդևանյան
Համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը` ք. Օտտավա) հուլիսի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադեր Կորոնային։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատրաստ լինել նավթային էմբարգոյին, որը սահմանվել է Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով: Ռուսաստանի Դաշնության նախագահը այդ մասին ասել է ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Բնության մեջ բանանի հիմնական սպառողը մարդը չէ, բայց մեր երկրում նրանք եկան ու դարձան իշխանություն․ Վազգեն Սաղաթելյան
«Հայաստանում ստեղծվել է երկիշխանություն, կա ՔՊ–ական իշխանություն և կա ժողովրդի իշխանություն։ Ժողովրդի իշխանության կարգավիճակը արդեն ընդունվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից, որոնք պաշտոնապես խոսում են, որ մենք միասին կարողացել ենք նույնիսկ կանխել օրվա իշխանությունների ու իրենց ցանկությունները»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Այս տարվա մարտի 22-ին՝ իր պաշտոնավարման ավարտի վերջին օրը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական ներխուժման վերաբերյալ իր հայտարարությանը Պաշտպանության նախարարության (ՊՆ) արձագանքին: