Տնտեսական քաղաքականությանն առնչվող աշխատանքային նոր խումբ է ստեղծվել

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 8-ին որոշում է ստորագրել, որի համաձայն տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ է ստեղծվել։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի ապրիլի 27-ի N 434-Ա որոշման 4-րդ կետը`

1. Ստեղծել տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն hավելվածի»։

Տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը

Ա. Փիրումյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար),

Է. Հակոբյան – ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ,

Ն. Կիրակոսյան – ՀՀ կենտրոնական բանկի քարտուղարության արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետ (համաձայնությամբ),

Հ. Հարությունյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ,

Ս. Բաղդասարյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերիվարչության ավագ մասնագետ,

Ա. Հովսեփյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան։

Տեսանյութեր

Լրահոս