Ռուսաստանցի լրագրողը, լավաշի հետ կապված սկանդալից հետո, կոչ է արել թույլ չտալ Վառնավայի մուտքը Հայաստան

Լրագրող Միխայիլ Շախնազարովը YouTube-ի իր «Ամբողջ պարբերություն» հաղորդման շրջանակում կասկած է հայտնել առ այն, որ Հայաստանի իշխանությունները թույլ կտան հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Վառնավային մուտք գործել երկիր՝ լավաշի հետ կապված սկանդալային գովազդից հետո, գրում է gazeta.ru-ն։

«Հարց ունեմ Հայաստանի իշխանություններին՝ իսկապե՞ս մուտքի թույլտվություն կտաք Վառնավային, որը պաստառի վրա լավաշով էր փաթաթվել։ Սա զարմացնում և զայրացնում է»,- ասել է Շախնազարովը:

Նա շեշտել է՝ լավաշը հաց է, որին կովկասցիները հարգանքով են վերաբերվում։ Լրագրողը ենթադրել է, որ եթե նման պաստառ հայտնվեր Գրոզնիում, Նալչիկում կամ Նազրանում, ապա «զրույցը շատ կարճ ու արդար կլինի»։

Խոսքը Վառնավայի «Ջրի տակն անցնել Երեւանում» շոուի գովազդային պաստառի մասին է։ Պաստառի վրա Comedy Woman նախագծի աստղը մերկ կանգնած էր Ալեքսանդր Գուդկովի, Նատալյա Եփրիկյանի և Եվգենի Բորոդենկոյի հետ։ Շոումենները ծածկված էին լավաշով։ Համացանցում քննադատությունների պատճառով միջոցառման կազմակերպիչները որոշել են լավաշը փոխարինել փայլաթիթեղով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031