
Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում նոյեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում նոյեմբերի 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Նոյեմբերի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։