
Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Ford»-ին. կա տուժած

Նոյեմբերի 19-ին, ժամը 06։07-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ բենզալցակայանի մոտակայքում, «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Ford» մակնիշի ավտոքարշակին։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, վարորդ Ա․ Ա․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: