200-ից ավելի գյուղ թշնամուն հանձնած, ճակատագրեր կործանածը խոսում է նոր գյուղ հիմնելու մասին. սա ցինիզմ է․ Արամ Վարդևանյան

«Հայաստանում ստեղծվել է երկիշխանություն, կա ՔՊ–ական իշխանություն և կա ժողովրդի իշխանություն։ Ժողովրդի իշխանության կարգավիճակը արդեն ընդունվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից, որոնք պաշտոնապես խոսում են, որ մենք միասին կարողացել ենք նույնիսկ կանխել օրվա իշխանությունների ու իրենց ցանկությունները»,- Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց «Հայաստան»  դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով իշխանությունների՝ նոր գյուղ հիմնելու գաղափարին, Արամ Վարդևանյանն այն ցինիզմ անվանեց և նշեց, որ 200–ից ավելի գյուղ թշնամուն հանձնածը, ճակատագրեր կործանածը չի կարող խոսել գյուղ հիմնելու մասին։

«Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում մի ՔՊ-ական դատի է տվել գյուղի բոլոր տղամարդկանց։ Էսպես են գյուղ պահում, էսպես են ապագա տալիս գյուղին, էսպես են վերաբերվում ժողովրդին։ Վստահ եմ, այդ գյուղում էլ, այլ գյուղերում էլ գիտակցում են, թե էս իշխանությունները ինչ են բերում, ինչքան են խաբել ու խաբում։ Տարածաշրջանի երկրները խոսում են այն մասին, թե ինչ-որ նոր ճանապարհներ, երթուղիներ պետք է լինեն Հայաստանի հաշվին, Հայաստանի միջոցով։ Հայաստանն էդ ամեն ինչից դուրս մնացած է օրվա իշխանությունների պատճառով, որովհետև իրենք խոստանում էին արժանապատիվ խաղաղություն, խաղաղության դարաշրջան էին բացում, դրան ի պատասխան՝ Ադրբեջանը խոշոր տրամաչափի զենքերով է կրակ բացում։ Ինչքան էս իշխանությունը մնա, պատերազմը լինելու է։ Իրենց հեռացնելն է միակ ճանապարհը իրական խաղաղության։ Առանց Նիկոլ Հայաստան լինելու է»,-  հայտարարեց Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս