Չինաստանում 2022թ. հեղեղումներից ուղղակի վնասը գերազանցել է 9,6 մլրդ դոլարը
Ընթացիկ տարվա սկզբից Չինաստանում հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը գերազանցել է 64,7 միլարդ յուանը (գործող փոխարժեքով 9,6 միլարդ դոլարը), աղետի գոտում է հայտնվել ավելի քան 21,8 միլիոն մարդ: Հուլիսի 8-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների փոխնախարար Չժոու Սյուեվենը:
«Այս տարվա սկզբից հեղեղումների պատճառով աղետի գոտում է հայտնվել 21,8 միլիոն մարդ, ուղղակի տնտեսական վնասը կազմել է 64,7 միլիարդ յուան,- հայտնել է նա մամուլի ասուլիսում:- Ավելի քան 1,23 միլիոն բնակիչ շտապ տարհանվել է, զոհվել կամ անհայտ կորել է 40 մարդ»:
Ինչպես ճշտել է պաշտոնյան, չնայած բնական համաղետների մասշտաբին, դրանց առաջացրած զոհերի թիվն զգալիորեն նվազել է:
«Վերջին հինգ տարվա ընթացքում նույն ժամանակամիջոցների միջինացված ցուցանիշների համեմատությամբ հեղեղումներից մահերի քանակը կրճատվել է ավելի քան 70 տոկոսով»,- հավելել է Չժոու Սյուեվենը: Նրա խոսքով՝ ՉԺՀ-ում հեղեղումները վերջին կես տարում դարձել են մի քանի հազար երկրաբանական արտակարգ իրավիճակների, մասնավորապես, սողանքների պատճառ: Մեծ քանակությամբ նման դեպքեր են արձանագրվել Հունանի, Գուանդունի եւ Ցզյանսիի նահանգներում: «Տարերային աղետների հետեւանքով մահերի մոտավորապես կեսը բաժին է ընկնում նրանց, ովքեր զոհվել են երկրաբանական աղետների ընթացքում»,- ամփոփել է Չժոու Սյուեվենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: