
Սինձո Աբեին կրակողի թիրախում սկզբում կրոնական ինչ–որ խմբի առաջնորդ է եղել. Kyodo

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանած 41-ամյա Տեցույա Յամագամին ոստիկանությանը հայտնել է, որ ի սկզբանե ծրագրել էր կրակել ինչ–որ կրոնական խմբի առաջնորդի վրա, որն, իր կարծիքով, սնանկացրել է իր ընտանիքին՝ նվիրատվություններ հավաքելով։ Այս մասին հայտնում է Kyodo-ն:
Նա նշել է, որ իր մայրը ներքաշվել է այդ խմբի մեջ, մեծ նվիրատվություն է արել, ինչ պատճառով ընտանիքի վիճակը վատացել է: Հետաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Միաժամանակ Յամագամին նշել է, որ հետո որոշել է նաև կրակել Աբեին՝ համարելով, որ նա է նույնպես առնչություն ունի կրոնական այդ խմբի հետ և հենց նա է Ճապոնիայում առաջ մղել նրանց։