
Շրի Լանկայի խորհրդարանը արտակարգ նիստ է հրավիրել

Շրի Լանկայի մայրաքաղաքում շարունակվող անկարգությունների կապակցությամբ երկրի խորհրդարանը առաջիկա րոպեներին արտակարգ նիստ է գումարելու: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության Տելեգրամ ալիքը:
Ըստ աղբյուրի՝ Շրի Լանկայի գործող նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը արդեն հայտարարել է, որ ինքը պատրաստ է ենթարկվել իշխող կուսակցության առաջնորդների ցանկացած որոշման:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Շրի Լանկայում հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստացել, ցուցարարները գրավել են երկրի նախագահի նստավայրը Կոլոմբո քաղաքում: Մինչ այդ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը հասցրել էր հեռանալ նստավայրի տարածքից: