Բաժիններ՝

Գերմանիայում սկսվել է նավահանգստային աշխատողների գործադուլը

Գերմանայի խոշորագույն քաղաքներում սկսվել է նավահանգստային անձնակազմի գործադուլը, որը հանդես է գալիս աշխատանքի վարձատրության բարձրացման համար: Այս մասին հայտնել է Գերմանիայի ծառայությունների ոլորտի աշխատողների ver.di միացյալ արհմիությունը:

«Նավահանգստային աշխատողների աշխատանքի վարձատրության բարձրացման հարցով Գերմանիայի նավահանգիստների կենտրոնական միության հետ բանակցությունների ընթացքում համաձայնության հասնել չի հաջողվել, դրանք դադարեցվել են:  Այդ պատճառով ver.di-ն Գերմանիայի տարբեր նահահանգիստների մի քանի հազար աշխատակիցների կոչ է արել միանալու 48-ժամյա գործադուլին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Ճշտվում է, որ աշխատողները պահանջում են աշխատավարձի բարձրացում մեկ ժամում 1,2 եվրոյով եւ գնաճային փոխհատուցում 7,4 տոկոսի չափով այն դեպքում, եթե աշխատանաքային պայմանագիրը կնքված է առնվազն 12 ամիս ժամկետով:

Գերմանիայի ARD հեռուստաալիքը հուլիսի 14-ին հավաստել է գործադուլն սկսվելու փաստը Բրեմենի, Բերմենհաֆենի եւ Համբուրգի նավահանգիստներում:

Նաեւ հաղորդվում է, որ գործադուլին պետք է միանան նաեւ Էդմենի, Վիլհելմսհաֆենի եւ Բրակեի նավահանգիստների աշխատողները: Սա արդեն երրորդ նման գործադուլն է վերջին ամսում, ճշտել է ARD-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031