Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում. ՊՆ. «Ազատություն»

Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ երեկ թուրքական որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Կարսի մարզում հայ-թուրքական սահմանի հարակից տարածքներում Թուրքիան սկսել է ականզերծման աշխատանքներ։

Օրեր առաջ՝ հուլիսի 1-ին, հայ և թուրք բանագնացների Վիեննայում տեղի ունեցած հերթական հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև հնարավորություն տալ երկու երկրների միջև իրականացնել ուղիղ օդային բեռնափոխադրումներ։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ սպասում է այս պայմանավորվածությունների օր առաջ իրականացմանը։<

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031