«Մենք պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը»․ Զախարովա

Ռուսաստանն անփոփոխ կերպով աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը սկսվել է հունվարի 14-ին Մոսկվայում՝ ՌԴ միջնորդությամբ: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը՝ ելնելով նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման շահերից»,- նշել է Զախարովան՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ռուսական կողմի ջանքերը երկար տարիների պատմություն ունեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031