
BRICS-ի նախագահը հայտարարել է խմբին անդամակցելու՝ Եգիպտոսի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պլանների մասին

Կահիրեն, Անկարան եւ Էր Ռիադը պլանավորում են BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) անդամակցելու հայտեր տալ: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով BRICS միջազգային համաժողովի նախագահ Փուրնիմա Անանդին:
«Այդ բոլոր երկրները ցույց են տվել միանալու իրենց շահագրգռությունը եւ պատրաստվում են տալու անդամակցության հայտեր: Ես կարծում եմ, որ դա լավ քայլ է, քանի քոր ընդլայնումը միշտ էլ ընկալվում է դրականորեն, դա ակնհայտորեն կուժեղացնի BRICS-ի ազդեցությունն ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Անանդը:
Նրա խոսքով՝ այդ երկրների անդամակցումը միավորմանը չպետք է շատ ժամանակ զբաղեցնի:
Նա նաեւ հայտնել է, որ հնգյակից, որի մեջ են մտնում Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, որոշ պետությունների անդամակցության քննարկմանը եւ հնարավոր որոշմանը կարելի է սպասել արդեն հաջորդ գագաթնաժողովին:
«Ես հուսով եմ, որ երկրների անդամակցումը BRIC-ին տեղի կունենա շատ արագ, որովհետեւ այժմ միավորման միջուկի բոլոր ներկայացուցիչները շահագրգռված են ընդլանման հարցում: Այնպես որ՝ դա կլինի շատ շուտով»,- կարծում է Անանդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: