Փաշինյանի աշխատակազմը հյուրերին տարել է «Փարավոն» ժամանցի կենտրոն. ծախսել են 7.5 միլիոն դրամ

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 7.5 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ժամանցի և հանգստի կենտրոնում։

Փաշինյանի աշխատակազմը 59 անձի համար այդ կենտրոնում ծախսել է  7.5 միլիոն դրամ։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է  վարչապետի աշխատակազմի և «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի («Փարավոն» ժամանցի և հանգստի կենտրոն) միջև հուլիսի 7-ին կնքած  մեկ անձից գնման պայմանագրին, որով  այդ կենտրոնում սենյակների և դահլիճների վարձակալման, 59 անձի համար  լանչի և սուրճի ընդմիջման, սննդի և սպասարկման ծառայությունների համար վճարվել է 7.5 միլիոն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031