Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների յոթերորդ փաթեթում կներառվի ոսկու արտահանման արգելքը
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների խորհրդանշական յոթերորդ փաթեթը կարող է ընդունվել շաբաթվա ընթացքում եւ կներառի ռուսական ոսկու արտահանման ագելքը, որը ներկայիս պայմաններում Ռուսաստանն արդեն դադարել է մատակարարել արեւմտյան երկրներին: Հուլիսի 14-ին այդ մասին հայտնել է Բրյուսելի EURactiv նորությունների պորտալը՝ վկայակոչելով ԵՄ-ի ինստիտուտների աղբյուրներ:
«ԵՄ-ի դեսպանների կողմից յոթերորդ փաթեթի պատրաստումը կվերսկսվի հուլիսի 14–15-ը եւ, հավանաբար, դրանց հավանություն կտրվի հաջորդ շաբաթվա կեսերին: Այդ փաթեթը կներառի ռուսական ոսկու արտանհանման արգելքը, որը ռուսական ոչ էներգետիկական արտահանման խոշորագույն ճյուղն է,- նշում է հրատարակությունը:- Ոսկու ինդուստրիայի մասնագետները նշում են, որ այդ արգելքն զգալի չափով կկրի խորհրդանշական բնույթ, քանի որ նախորդ պատժամիջոցներն արդեն Ռուսաստանի համար փակել են Եվրոպայի եւ Ամերիկայի ոսկու շուկաները, ներառյալ Լոնդոնի եւ Ցյուրիխի հարթակները»:
Հրատարակությունը նշում է, որ պատժամիջոցների այդ փաթեթը կներառի կրկնակի նշանակության ապրանքների ցուցակի ընդլայնում, որոնք արգելված են վաճառքի եւ ցանկացած տեսակների տարանցման համար արեւմուտքի երկրների մասնակցությամբ: Ինչպես սպասվում է, դա պետք Է լրացուցիչ պարզաբանումներ մտցնի պատժամիջոցների պայմաններում կալինինգրադյան տարանցման գործունեության հարցերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: