Բանգլադեշում նավը շրջվելու հետևանքով զոհվածների թիվը հասել Է 55-ի
Բանգլադեշի Կարատոյա գետում նավը շրջվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 55-ի: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է United News of Bangladesh պորտալը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Պորտալի տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին հրշեջները գետից հանել են եւս ինը զոհվածների մարմիններ: Ավելի վաղ The Bangladesh Observer թերթը, վկայակոչելով հրշեջ ծառայությանը, հայտնել էր 30 զոհվածների մասին:
Թերթի տվյալներով՝ ավելի քան 100 ուղեւորներ փոխադրող նավը ջրասույզ է եղել կիրակի օրը տեղական ժամանակով մոտավորապես 14:30-ին (Երեւանի ժամանակով 12:30-ին) դեպի տաճար տանող ճանապարհին:
Միջադեպը տեղի է ունեցել նավի գերլցվածության պատճառով, մարդիկ ուղեւորվում էին տաճար կրոնական տոնի առթիվ: Բանգլադեշի նախագահ Աբդուլ Համիդը եւ վարչապետ Շեյխ Հասինան խորին ցավակցություն են հայտնել մարդկանց մահվան կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: