Բաժիններ՝

Բլինքենը հայտարարել Է Աֆղանստանի հարցով ԱՄՆ-ի եւ Պակիստանի համագործակցության մասին

ԱՄՆ-ի եւ Պակիստանի իշխանություններն ընդհանուր նպատակներ ունեն Աֆղանստանում եւ կհամագործակցեն դրանց հասնելու համար՝ չնայած այն բանին, որ Վաշինգտոնի եւ Իսլամաբադի համար կան որոշակի տարաձայնություններ: Սեպտեմբերի 26-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո Զարդարիի հետ հանդիպումից հետո:

«Մենք շարունակում ենք սերտ փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Մենք ունենք ընդհանուր շահագրգռություն Աֆղանստանի ապագայի հարցում պատերազմի երկու տասնամյակից հետո,- մեջբերել է Բլինքենի խոսքը Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:- Մենք ունեինք տարաձայնություններ, դա գաղտնիք չէ: Բայց մենք ունենք ընդհանուր նպատակ՝ ավելի կայուն, խաղաղ եւ ազատ ապագայի ապահովումը բոլոր աֆղանների համար եւ տարածաշրջանում բոլորի համար»:

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը եւ Պակիստանը «շարունակում են համագործակցել դրա համար»: «Այսօր քննարկման ընթացքում մենք խոսեցինք Հնդկաստանի հետ պատասխանատու հարաբեությունների պահպանման կարեւորության մասին, ես նաեւ մեր գործընկերներին կոչ արեցի փոխգործակցելու Չինաստանի հետ որոշ կարեւոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են պարտքի բեռան թեթեւացմանը եւ վերաձեւակերպմանը, որպեսզի Պակիստանը կարողանա արագորեն վերականգնվել հեղեղումներից հետո»,- հայտնել Է Բլինքենը: Պետքարտուղարը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը Պակիստանին կտրամադրի լրացուցիչ 10 միլիոն դոլար՝ պարենային անվտանգության ամրապնդման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս