Դավիթ Բաբայանը կարևորել է ԱՄՆ Հայ իրավաբանական միության ներդրումը Արցախի շահերի պաշտպանության գործում

Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԱՄՆ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Assosiation) մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Լյուսի Վարպետյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախյան հիմնախնդրին, համահայկական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Նախարար Բաբայանը կարևորել է Հայ իրավաբանական միության գործունեությունը իրավական, տեղեկատվական բնագավառներում, ինչպես նաև ներդրումը՝ Արցախի շահերի պաշտպանության գործում։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս