Բաժիններ՝

Վրաստան այցելուների թվով Հայաստանը երրորդ տեղում է

Հունվար-մարտ ամիսներին Հայաստանից Վրաստան 191 հազար 830 այցելություն է կատարվել։ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է այցելել 938 հազար 644 զբոսաշրջիկ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թվականի համեմատ աճել է 11 տոկոսով, իսկ 2019 թվականի համեմատ՝ 6,4 տոկոսով։

Ըստ երկրների զբոսաշրջային այցելությունների լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը.

Թուրքիա- 254.577
Ռուսաստան- 215.468
Հայաստան- 191.830
Ադրբեջան- 51.466
Իսրայել- 46.789

2024 թվականի առաջին եռամսյակում Վրաստան կատարվել է 77 հազար 45 միջազգային այց ԵՄ երկրներից և Մեծ Բրիտանիայից, ինչը 44,4 տոկոսով ավելի է 2019 թվականի տվյալներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս