«Ամենևին չեմ բացառում, որ դա պայմանավորված է «Մարտի 1»-ի գործին նրա ներգրավմամբ՝ որպես մեղադրող դատախազ, և այն հանգամանքով, որ «Քաղաքացիական պայմանագրի» տեսանկյունից Գևորգ Բաղդասարյանը եղել է իրենց քաղաքական նպատակների համար տուժած անձ: Այս առումով գուցե արդարության ինչ-որ էլեմենտ կա»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հայկական զինված ուժերը սպասում են և պատրաստվում են ադրբեջանական ուժերին դիմակայելու և ջախջախելու: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հարձակման վախ:
168.am-ի տեղեկություններով, իրապես, որոշակի կանխավճար է տրվել ՌԴ-ին և զենք չի մատակարարվել: Փաշինյանը պատճառների մասով ինչ-ինչ բաներ հասկացնում է, բայց, ամեն դեպքում, հստակություն պահանջող հարցեր կան, որոնց գուցե ավելի ուշ անդրադարձ լինի հայկական կամ ռուսական կողմից:
Բունդեսթագի պատգամավորն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, ասել է, որ գործող պայմանավորվածությունները չարժե փոխել անցողիկ մի բանով:
«Ականատես ենք Հարավային Կովկասում ՌԴ «նահանջին»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ՌԴ անվտանգության և կայունության մատակարարի իմիջի հեղինակազրկմանն ու Հարավային Կովկասում այդ ոլորտում նոր խաղացողների ի հայտ գալուն:
Այսօրվա աշխարհում «թույլատրված է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիևը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետևաբար, հայաստանյան որևէ քաղաք ապահովագրված չէ։ Ի դեպ, Խարկովի բնակչությունը Երևանից մեծ է՝ 1.4 մլն։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում: «Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել ադրբեջանցիները, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել, բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք […]
Նա ընդգծեց, որ փոխարենը ադրբեջանական կողմից ռազմաքաղաքական ղեկավարները բազմիցս նշում են, թե Հայաստանն ամբողջությամբ իրենց պատմական տարածքն է, իսկ այս տարածաշրջանը միշտ ընդգծված կերպով նշվում է որպես «Բասարգեչար»:
Դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար են տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով վարվել են զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ։ Իրենք իսկ նկարել են ու տարածել սոցիալական ցանցերով։
Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաև դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թույլ չի տվել մասնագետներին մոտենալ դրանց և վերականգնել, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպված է եղել ատոմակայանի հզորությունն իջեցնել: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վարդենիս այցելած օտարերկրյա դիվանագետներին:
ԱՄՆ-ն կորցրել է իրականության հետ կապը և դարձել Ուկրաինայում հակամարտության կողմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է kommersant.ru-ն։
ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Մարտիկյանը նշեց, որ ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ ՝ տարածել՝ գրելով․ «Դեռեւս այս տարվա մարտին, երբ նիկոլենք սկսեցին հղում անել ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերի վրա տարածքային ամբողջականության համատեքստում , մանրամասն ու փաստերով հերձել եմ այդ կեղտոտ մանիպուլյացիան։
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց են ներկայացվել Ադրբեջանի զինված ուժերի թիրախավորած խաղաղ բնակավայրերի ավերածություններն ու հարձակման հետևանքները:
2018թ. թավշյա իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է օրվա իշխանությունների շահերը և չի արտահայտում հանրության կարծիքը՝ ըստ այդմ բարձրաձայնելով, որ ՀՀ քաղաքացիների հարկերի միջոցով աշխատող հեռուստաընկերությունը պարտավոր է անկողմնակալ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը և հանրությանը պատշաճ կերպով իրազեկել տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Այս իմաստով առավել կարևոր է հանրային կարևոր նշանակություն ունեցող ինստիտուտների լուսաբանման ընթացքը:
ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 29-ին, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել:
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ տարբեր երկրներ, անգամ մեր դաշնակիցը, Հայաստանին զենք չմատակարարեն:
Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպե՞ս է պատահում, որ դաշնակիցները Սերժին ձրի 50.000 հազար տոննա զենք էին տալիս ու պլյուս «Իսկանդեր», իսկ Նիկոլին՝ ոչ։
«Երեք ամսում պետություններ են ստեղծվում ու քանդվում, չենք կարողանում մի ընթացակարգ մշակել». Պողոսյան
Զենքի օրենքի վերաբերյալ ոստիկանության հետ կոմպոմիսային տարբերակով պայմանավորվել ենք. Գաբրիելյան
18 հոգի ուղղակի տառապում էին, նրանց փրկում ենք տառապանքից. Կարեն Գիլոյան
Օրենքի փոփոխությամբ սահմանվեց անչափահասներին հաշվառման վերցնելու նոր կարգ
Դա պետք է անեն պրոֆեսիոնալները, բայց դա ոլորտ է, որը մեր դաշնակցային հարաբերությունների մասն է
«Ադրբեջանն օգտվել է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից, որը շեղել է ոչ միայն Մոսկվային, այլև Փարիզին և Վաշինգտոնին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, որոնք մինչև վերջերս խաղաղության բանակցությունների հիմնական հովանավորն էին»,- անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիային՝ վերջին հոդվածում գրում է Միջազգային ճգնաժամային խումբը:
Կոռումպացված համակարգի նախկին աշխատակիցը`նախկին մեղադրյալը, արգելանքի տակ է դրել «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի բանկային հաշիվները:
Իրանում զանգվածային հուզումների մասնակիցները կողոպտել եւ շարքից հանել են բանկերի 323 բաժանմունքներ, ոչնչացրել 284 բանկոմատներ: